Դուբայում կայացավ Globe Soccer Awards-ի 14-րդ մրցանակաբաշխությունը։ «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվեց 2023 թվականի ամենախոստումնալից ֆուտբոլիստ։
Այդ պայքարում նա առաջ է անցել Արդա Գյուլերից, Գավիից, Մոյզես Կայսեդոյից, Էնցո Ֆերնանդեսից, Լամին Յամալից և Յոշկո Գվարդիոլից։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Globe Soccer-ին՝ այս մրցանակին արժանացնելու համար։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին՝ իրենց ձայնը ինձ տալու համար։ Ներողություն եմ խնդրում մրցանակաբաշխությանը ներկա չգտնվելու համար». մեկնաբանել է անգլիացի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ մինչ այս ԲԵլինգեմը նվաճել էր նաև Գոլդեն բոյ և Կոպայի մրցանակները։
Los Merengues, Realmadrid.am