Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ով նախորդ մրցաշրջանում ստիպված եղավ երկար ժամանակով շարքից դուրս մնալ ծանր վնասվածքի պատճառով, խոսել է Էդեն Ազարի մասին։
Բելգիացին «Ռեալ» տեղափոխվելուց հետո բավական շատ է վնասվածք ստանում և առայժմ չի արդարացրել սպասելիքները։
«Տեսնում եմ, որ Ազարի մոտ ոգևորվածություն կա։ Նրա համար շատ բարդ է, քանի որ նա սովոր չի եղել այսպիսի վնասվածքերի։ Այն, ինչ նրա հետ տեղի ունեցավ, ուղղակի անհաջողություն էր։
Հենց նա լիովին պատրաստ լինի, շատ արագ վստահություն ձեռք կբերի և կցուցադրի իր որակները». ասել է Ասենսիոն։
Los Merengues, Realmadrid.am