«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, նորվեգացու համար պայքարին միացել է նաև «Արսենալը»: Նշվում է, որ լոնդոնյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները «սերուցքայինների» հետ:
Միևնույն ժամանակ «զինագործները» պետք է մրցակցեն «Ռեալ Սոսյեդադի» ու «Սևիլյայի» հետ:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 367 րոպե է անցկացրել խաղադաշտում:
Fanat, Realmadrid.am