Բրահիմ Դիասը Իսպանական AS պարբերականի հետ խոսել է «Միլան» տեղափոխության և իր ապագայի մասին։
«Յուրաքնաչյուր երկրում խաղը տարբերվում է։ Իտալիայում այն ավելի շատ հիմնված է տակտիկայի վրա, իսկ ֆիզիկականի առումով այստեղ փոքր ինչ այլ է։
Ինչ վերաբերում է որպես ֆուտբոլիստ աճ գրանցելուն, ապա կարող եմ ասել, որ երեք տարբեր առաջնություններում խաղալը իհարկե միայն դրական ազդեցություն է թողնում։
Սովորաբար ադապտացվելու համար բավական շատ ժամանակ է անհրաժեշտ լինում, սակայն այս դեպքում ինձ մոտ դա բավական հեշտ ստացվեց։ Ես իրոք շատ ուրախ եմ, և մենք ձգտում ենք մեծ հաջողություններ գրանցել». ասել է Բրահիմը։
Հիշեցնենք, որ Ա Սերիայում 3-րդ տուրից հետո «Միլանը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Դիասը արդեն հասցրել է խփել իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։
Los Merengues, Realmadrid.am