«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն, ակումբի նախագահն ու կառավարման խորհուրդը խորին ցավակցություն են հայտնում Խուան Մանուել Վիլյայի մահվան կապակցությամբ, ով եղել է «Ռեալ Մադրիդի» խաղացող 1958-1959 մրցաշրջանում։
«Ռեալ Մադրիդը» իր անկեղծ ցավակցություններն ու աջակցությունն է հայտնում նրա ընտանիքին, թիմակիցներին, մտերիմներին և բոլոր ակումբներին, որոնց կազմում նա հանդես է եկել։
«Ռեալ Մադրիդի» հետ Վիլյան նվաճել է 1959 թվականին Եվրոպայի Գավաթի չորրորդ տիտղոսը, իսկ Իսպանիայի հավաքականի հետ դարձել է 1964 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող։
Խուան Մանուել Վիլյան մահացել է 86 տարեկանում։ Խաղաղություն նրա հոգուն։