«Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեն շարունակում է մնալ «Ռեալի» ուշադրության կենտրոնում:
24-ամյա ֆրանսիացու պայմանագիրը մյունխենյան թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը: Դրա երկարաձգման շուրջ բանակցություններն արդեն ընթանում են։ «Մադրիդը» հետևում է իրավիճակին, և Մայքլը գիտի այդ մասին:
L’Équipe-ը հայտնում է, որ ամեն անգամ, երբ Օլիսեն ժամանում է Ֆրանսիայի հավաքական, Կիլիան Մբապեն և Իբրահիմա Կոնատեն նրան պատմում են այն մասին, թե որքան հիանալի վայր է «Ռեալը» ֆուտբոլ խաղալու համար:
Անցած ամառ «Բավարիայի» ղեկավարները հայտարարում էին, որ ոչինչ իրենց չի ստիպի վաճառել վինգերին, նույնիսկ 500 միլիոն եվրոյի առաջարկը: Բայց, քանի որ պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի, եթե համաձայնագիրը չերկարաձգվի, հաջորդ ամառ ակումբը կարող է բաց թողնել նրան շատ ավելի փոքր գումարի դիմաց:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն