Mundo Deportivo-ի փոխանցմամբ, Էդեն Ազարն ու Դանի Կարվախալը լիարժեք մարզում են անցկացրել և կարող են պատրաստ լինել առաջիկա «Կլասիկոյին»։
Կարվախալը արդեն երկու ամիս է, ինչ խաղադաշտ դուրս չի եկել, իսկ Ազարի մոտ մկանային վնասվածքները անընդհատ շարունակվում էին։
Երկուսն էլ «Լիվերպուլի» դեմ խաղում չէին հայտնվել թիմի հայտացուցակում։
Եթե այս երկու ֆուտբոլիստները վերադառնան խաղադաշտ, դա կնշանակի, որ «Ռեալում» վնասվածք ունեցող ֆուտբոլիստների թվում կմնա միայն Սերխիո Ռամոսը։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Վարանը նույնպես չի մասնակցի «Կլասիկոյին», քանի որ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել։
Los Merengues, Realmadrid.am