Մադրիդի «Ռեալը» «Բավարիայի» լատերալ Ալֆոնսո Դևիսին ձեռք բերելն այլևս չի համարում չափից շատ անհրաժեշտ:
Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի հաղորդմամբ՝ Ֆերլանդ Մենդիի վերջին ելույթները «Արքայական ակումբին» ստիպել են որոշ ճշգրտումներ անել վերոհիշյալ տրանսֆերի անհրաժեշտության հարցում:
Ավելի վաղ նշվում էր՝ «Բավարիան» 50 միլիոն եվրո է պահանջում, որ գործարքը կայանա այս ամառ, իսկ «Սերուցքայինները» չեն ցանկանում այդքան վճարել ու պատրաստ են սպասել մինչև 2025-ը, երբ կանադացին կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Fanat, Realmadrid.am