«Ռեալի» կիսապաշտպան Ռեյնիերը խաղաժամանակ չի ստանում Դորտմունդի «Բոորուսիայում»: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին ընդամենը 136 րոպե է անցկացրել խաղադաշտում:
Ինչպես հաղորդում է Goal-ը, Ռեյնիերին առաջարկվել է վաղաժամկետ չեղարկել վարձակալական հիմունքներով պայմանագիրն ու տեղափոխվել Լա լիգայի միջակ թիմ, սակայն նա հրաժարվել է, հայտարարելով, որ ցանկանում է պայքարել գերմանական ակումբի մեկնարկային կազմում հայտնվելու համար:
Նրա՝ «մեղուների» հետ գործող վարձակալության ժամկետն ավարտվում է 2022 թվականին:
Fanat, Realmadrid.am