«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է «Ռեալի» և «Ատլետիկոյի» հետ մրցավազքի մասին:
«Հավելյալ հանգիստը «Ռեալի» և «Ատլետիկոյի» առավելությունն է: Այս շաբաթվա ընթացքում նրանք հանդիպումներ չեն անցկացնում, սակայն ես նախընտրում եմ խաղալ շաբաթը 3 անգամ: Դա նշանակում է, որ մասնակցում ես 3 մրցաշարերին (Լա լիգա, ՉԼ, Իսպանիայի Գավաթ)»,- հոլանդացի մասնագետի խոսքերը փոխանցում է է Marca-ն:
Հավելենք, որ Լա լիգայում «Բարսելոնան» «Ռեալից» հետ է մնում 3 միավորով:
Fanat, Realmadrid.am