• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. Անչելոտին ներկայիս «Ռեալը» համարում է իր կարիերայի ուժեղագույն թիմը

Հոդվածներ

Marca. Անչելոտին ներկայիս «Ռեալը» համարում է իր կարիերայի ուժեղագույն թիմը
18.08.2024
1050 0

Արդեն այսօր Մադրիդի «Ռեալը» կսկի Լա Լիգայի տիտղոսի պաշտպանության գործընթացը։ 

Մինչ այդ Marca-ի լրագրող Ֆելիքս Դիասը կիսվել է փոքրիկ ինսայդով։

Նրա խոսքերով, Կարլո Անչելոտին և իր մարզչական շտաբը գտնում են, որ «Ռեալի» այս կազմը ուժեղագույնն է, որը իտալացի մասնագետը երբևէ ղեկավարել է։ 

Դիասը նաև նշել է, որ «Արքայական» ակումբում չեն կենտրոնացել այն տիտղոսների վրա, որոնք նվաճել են նախորդ մրցաշրջանում։ Ակումբը ամբողջովին կենտրոնացած է առաջիկա խաղերի վրա և հույս ունի այս մրցաշրջանում նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։ 

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ռեալը» մասնակցելու է 7 տարբեր մրցաշարերի՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ (արդեն իսկ հաղթել են), Լա Լիգա, Չեպմիոնների լիգա, Իսպանիայի գավաթ, միջմայրցամաքային գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ և Աշխարհի ակումբային գավաթ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված