Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խոսել է Լա Լիգայի 11-րդ տուրի խաղում «Ռասինգի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին:
«Չափազանց կարևոր էր հաղթել «Կամպ Նոուից» հետո, ուստի ես շատ երջանիկ եմ»։
«Ռեալի» կազմում իր 50-րդ գոլի մասին.
«Առանձնահատուկ պահ է, բայց ոչ թե իմ կամ իմ հավակնությունների, այլ թիմի համար: Երբեմն գոլ է խփում Կիլիանը, երբեմն՝ Վինին, երբեմն՝ Արդան, երբեմն էլ՝ ես... Ամենակարևորը թիմն է»։
Յան Դիոմանդեի գոլի մասին.
«Դա պարզապես ապշեցուցիչ էր: Ես չգիտեի, որ նա կարող է այսպիսի հարված կատարել: Նա արդեն արել էր դա «Լայպցիգի» դեմ խաղում: Նա յուրահատուկ խաղացող է, և մենք շատ ուրախ ենք, որ մեզ հետ է»։
Չոր հանդիպում անցկացնելու մասին.
«Սա ամբողջ թիմի աշխատանքն է, բայց մի փոքր ավելի շատ՝ պաշտպանների և Կուրտուայի կամ Լունինի: Նրանց համար սա կարևոր է, քանի որ ցույց է տալիս, թե որքան ուժեղ են նրանք»։
«Ռեալի»՝ անընդմեջ տարած վեց հաղթանակների մասին.
«Ամենակարևորը հաջորդ հանդիպումն է: «Բարսային» հաղթելը հրաշալի է, բայց հիմա մենք տրամադրված ենք «ԱԵԿ»-ի և «Վալենսիայի» դեմ խաղերին»,– ասել է Բելինգեմը «Ռեալի» ակումբային հեռուստատեսության եթերում:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն