Հոդվածներ

«Ռասինգ» 0-3 «Ռեալ Մադրիդ». Հաղթարշավը շարունակվում է
01.11.2026
112 0

Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Ռասինգին»։

Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմն իր առջև դրված խնդիրը կատարեց դեռ առաջին կեսում։

«Սերուցքայիններին» նախ հաջողվեց արագ գոլ խփել, իսկ հետո ևս երկու գոլով ամրապնդել հաղթանակը։

11-րդ րոպեին Կիլիան Մբապեն դիպուկ հարվածեց 11 մետրանոց նշակետից։ 

10 րոպե անց Արդա Գյուլերի փոխանցումից հետո աչքի ընկավ Ջուդ Բելինգեմը։ Իսկ 36-րդ րոպեին փայլում գոլի հեղինակ դարձավ շատ լավ մարզավիճակ հավաքած Յան Դիոմանդեն։

Երկրորդ կեսում «Ռեալը» մեծ ջանքեր չէր գործադրում և հիմնական նպատակը հաղթական հաշիվը պահպանելն էր։

Արդյունքում Մոուրինիոյի սաները շարուկեցին հաղթարշավը։

«Ռասինգ» 0-3 «Ռեալ Մադրիդ»

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված