Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարող է ժամանակավորապես փոխել ակումբային գրանցումը առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Իսպանական La SER պարբերականի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը լրջորեն մտածում է հունվարին վարձակալության իրավունքով թիմից հեռանալու մասին։
Ըստ աղբյուրի՝ նման հնարավոր որոշման պատճառը սեփական հեռանկարների գնահատումն է։ Խաղացողը կարծում է, որ «բավարար խաղաժամանակ չի ստանա «Մադրիդում»։ Հարձակվողի հետ վարձակալական պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդ է նշվում անգլիական «Աստոն Վիլան»։
Էնդրիկը «Ռեալի» խաղացող է դարձել 2024 թվականի ամռանը։ Այս ժամանակահատվածում 20-ամյա հարձակվողը «Սերուցքայինների» կազմում մասնակցել է 34 պաշտոնական հանդիպման՝ դառնալով յոթ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը խաղացողը վարձակալությամբ անցկացրել է «Լիոնում»։ 19 խաղում նա խփել է ութ գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն