Հոդվածներ

Ռամոսը շնորհավորել է Մոդրիչին
01.11.2021
3150 0

Լուկա Մոդրիչը «Էլչեի» դեմ խաղում առաջին անգամ կրեց «Ռեալի» ավագի թևկապը։ Բենզեման չկար թիմի հայտացուցակում, իսկ երբ Մարսելոն փոխարինվեց, թիմի ավագի պարտականությունները կատարեց Մոդրիչը։ 

«Հպարտ եմ, որ առաջին անգամ կրեցի թիմի ավագի պարտականությունները։ Ուրախ եմ տարած հաղթանակի կապակցությամբ». խաղից հետո գրել էր Մոդրիչը։ 

Շատ արագ նրան շնորհավորեցին Ասենսիոն, Վինիսիուսը և Մարսելոն։ 

«Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը ևս շնորհավորել է խորվաթին։ 

«Դու իսկական ավագ ես։ Շնորհավորում եմ, եղբայր». գրել է Ռամոսը։ 

Los Merengues, Realmadrid.am