Հոդվածներ

Վինիսիուս. «Իմ գոլերը շուտով կվերադառնան»
16.09.2026
26 0

«Էլչեի» դեմ խաղում Վինիսիուս Ջունիորը մի քանի լավ հնարավորություններ ուներ գոլ խփելու համար, սակայն դա անել նրան չհաջողվեց և հանդիպման 68-րդ րոպեին բրազիլացին փոխարինվեց։

Այս մրցաշրջանի 5 խաղերում Վինին դեռ իր անվան դիմաց գոլ չունի։

«Էլչեի» դեմ խաղից հետո վինգերը գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ շուտով իր գոլերը կվերադառնան։ 

«Իմ գոլերը շատ շուտով կվերադառնան։ Ես չեմ կարող այսքան շատ վրիպել։ Կիրակի օրը սպասեք ավելիին։ Առա՛ջ, Մադրիդ». գրել է բրազիլացին։

Հիշեցնենք, որ կիրակի օրը «Ռեալը» մադրիդյան դերբիի շրջանակում ուժերը չափելու է «Ատլետիկոյի» հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված