«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստավանել է, որ ժամանակ չունի մտածելու Մադրիդի «Ռեալի» մասին:
Հիշեցնենք, որ թիմերը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կմրցեն ապրիլի 9-ին:
«Հիմա չեմ մտածում «Ռեալի» մասին: Եթե առաջնությունում 18 միավորի առավելություն ունենայինք, ապա կկենտրոնանայի մադրիդյան ակումբի վրա: Առայժմ զբաղեցնում ենք երրորդ տեղը ու հեռու չենք գտնվում վերին հորիզոնականից, սակայն եթե միավորներ կորցնենք, տիտղոսը նվաճելը գրեթե անհնար կլինի»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Fanat, Realmadrid.am