Հայտնի են դարձել այն մրցավարները, ովքեր սպասարկելու են երեքշաբթի օրը կայանալիք ՉԼ-ի հանդիպումները։
«Ռեալ» - «Չելսի» հանդիպումը կսպասարկի լեհ Շիմոն Մարչինիակը։ Այդ խաղի համար նրա բոլոր օգնականները նույնպես լեհ են։
«Վիլյառեալ» - «Բավարիա» հանդիպումը կսպասարկի սլովենացի Սլավկո Վինիչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը։
Հիշեցնենք, որ առաջին խաղերում հաղթանակներ են տոնել «Ռեալը» և «Վիլյառեալը»։
Երկու պատասխան հանդիպումներն էլ մեկնարկելու են Երևանի ժամանակով 23։00-ին։
Los Merengues, Realmadrid.am