Հոդվածներ

Մաստանտուոնոն ցանկանում է վերադառնալ հարազատ ակումբ
29.07.2026
58 0

«Ռեալի» վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն դիտարկում է վարձակալությամբ այլ ակումբում հանդես գալու տարբերակը։ 

Արգենտինացին մի քանի տարբերակներ ունի՝ կարիերան Եվրոպայում շարունակելու համար, սակայն The Athletic պնդմամբ, ֆուտբոլիստը գերադասում է վերադառնալ հարազատ ակումբ՝ «Ռիվեր Փլեյթ»։

Արգենտինական ակումբում նրա դիրքի խաղացողի պակաս կա, և նրանց հետաքրքրում է Ֆրանկոյի վերադարձի տարբերակը։ Սպասվում է, որ այս շաբաթվա ընթացքում ֆուտբոլիստի գործակալները կհանդիպեն «Ռեալի» ղեկավարությանը։

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը Մաստանտուոնոյի տրանսֆերի համար նախորդ ամռանը 63 մլն եվրո վճարեց «Ռիվեր Փլեյթին»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված