Հոդվածներ

Մարսելոյին փոխարինելու 4 հնարավոր տարբերակներ
13.06.2022
3623 0

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց Մարսելոյի հեռանալու մասին։ 

Այժմ «Սերուցքայինները» պետք է փոխարինող գտնեն բրազիլացուն, ով «Ռեալի» կազմում 15 տարի անցկացրեց։ 

Ահա 4 հնարավոր տարբերակներ Մարսելոյի բացը լրացնելու համար։ 

Միգել Գուտիերես։ 

«Ռեալը» կարող է դիմել «Կաստիլիայի» ֆուտբոլիստ Միգել Գուտիերեսի օգնությանը։ 

20-ամյա ֆուտբոլիստը արդեն իսկ հասցրել է հիմնական թիմի կազմում խաղադաշտ դուրս գալ և տպավորել Զիդանին ու Անչելոտիին։ 

Բացի այդ Գուտիերեսի տարբերակը բավական մատչելի է «Ռեալի» համար, քանի որ նրանք կարիք չեն ունենա տրանսֆերի համար գումար վճարել։ 

Ֆրան Գարսիա։

Նախորդ տարի «Արքայական» ակումբը 2 մլն եվրոյի դիմաց բաց թողեց Գարսիային, ով ավարտված մրցաշրջանում բավական տպավորիչ ելույթներ ունեցավ «Ռայո Վալեկանոյի» կազմում։ Նրա տրանսֆերային արժեքը աճել է մոտ 5 անգամ։ 

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Գարսիան կարող է շանս ունենալ վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ 

Անխելինիո։

Հաջորդ տարբերակը «Մանչեսթեր Սիթիի» նախկին և «Լեյպցիգի» ներկայիս ֆուտբոլիստ Անխելինիոն է։ Նա արդեն հասցրել է իր բարձր խաղամակարդակը ցույց տալ նաև ՉԼ-ում։ 

Նա կարող է նույնիսկ մրցակցել Մենդիի հետ՝ հիմնական կազմում տեղի համար։ Անխելինիոյի տրանսֆերը «Ռեալի» համար կարող է արժենալ մոտ 30 մլն եվրո։ 

Սերխիո Ռեգիլիոն։ 

Իսպանացին հանդես եկել է «Ռեալի» կազմում և շատ արագ կարող է հարմարվել այս թիմին։ 

25-ամյա ֆուտբոլիստը կարող է խաղալ ինչպես ձախ պաշտպանի, այնպես էլ ձախ վինգերի դիրքում։ 

«Ռեալ» վերադարձը կարող է փոքր ինչ տարօրինակ լինել Ռեգիլիոնի համար, սակայն սա ևս հնարավոր տարբերակ է։

Los Merengues, Realmadrid.am