Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն․ Լուկաս Վասկես
18.07.2024
1434 0

«Ռեալ Մադրիդ» ՖԱ–ն և Լուկաս Վասկեսը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Լուկաս Վասկեսը «Ռեալ» է ժամանել 2007 թվականին՝ 16 տարեկանում և հանդես եկել երիտասարդական թիմի բոլոր կատեգորիաներում՝ «Խուվենիլ C»-ից մինչև «Կաստիլիա» 2014 թվականին:

9 մրցաշրջաններում՝ պաշտպանելով մեր առաջին թիմի մարզաշապիկը, նա հանդես է եկել մեր պատմության ամենահաջող շրջաններից մեկում և նվաճել է 21 տիտղոս՝ 5 Չեմպիոնների լիգա, 4 աշխարհի ակումբային առաջնություն, 3 Եվրոպայի սուպերգավաթ, 4 Լա լիգա, 1 Իսպանիայի գավաթ և 4 Իսպանիայի սուպերգավաթ:

Լուկաս Վասկեսը մեր թիմի կազմում անցկացրել է 349 խաղ, որոնցում խփել է 36 գոլ, իսկ Իսպանիայի հավաքականում մասնակցել է 9 հանդիպման։


Ամենակարդացված