«Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սեզար Պալասիոսը մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխությանը։
Անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան ծանոթ է 21-ամյա ֆուտբոլիստին «Ռեալի» հիմնական թիմում և «Կաստիլիայում» աշխատելու ժամանակաշրջանից։
Պալասիոսի պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2027 թվականը։
Լա լիգայի նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Իսկ «Կաստիլիայի» կազմում անցկացրած 19 խաղերում նա դարձել է 9 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն