«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը շարունակում է ակումբի հետ բանակցել պայմանագրի երկարաձգման շուրջ:
Ինչպես հաղորդում է ABC-ն, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որպեսզի իսպանացին համաձայվի աշխատավարձի 10%-ի կրճատման: Նշվում է, որ կողմերը դեռևս չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի:
Հիշեցնենք, որ Ռամոսի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:
Լա լիգայի ընթաիցկ մրցաշրջանում 34-ամյա խաղացողն անցկացրել է 14 հանդիպում ու խփել 2 գոլ:
Fanat, Realmadrid.am