Կարիմ Բենզեման չէր ընդգրվել «Ռեալի»՝ «Էլչեի» դեմ խաղի հայտացուցակում։
COPE-ի և Gol-ի փոխանցմամբ, ֆրանսիացին չէր հայտնվել թիմի հայտացուցակում, քանի որ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշել էր նրան հանգստանալու հնարավորություն տալ։
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 14 հանդիպման և դրանցից 13-ում խաղացել առանց փոխարինման։ 33-ամյա հարձակվողը արդեն հասցրել է դառնալ 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am