Հոդվածներ

«Լիվերպուլն» ու «Ռեալը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով
09.04.2026
148 0

TEAMtalk-ի տեղեկություններով «Ռեալն» ու «Լիվերպուլը» կարող են փոխանակել իրենց կիսապաշտպաններ Էդուարդո Կամավինգային և Ալեքսիս Մաքալիստերին։ 

Ըստ աղբյուրի «Լիվերպուլը» երկար ժամանակ է, ինչ հետևում է Կամավինգայի շուրջ ծավալվող իրավիճակներին, իսկ ֆուտբոլիստի շրջապատը ցանկանում է, որ նա փոխի ակումբային գրանցումը։ Իր հերթին Մադրիդի «Ռեալը» լուրջ նախապատրաստական աշխատանք են կատարել Մաքալիստերին ուսումնասիրելու համար։ Ըստ ակումբի, արգենտինացին իր խաղաոճով նման է թիմի նախկին կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։

Ըստ Transfermarkt-ի տրամադրած ինֆորմացիայի, Մաքալիստերի տրանսֆերային արժեքը կազմում է 80 իսկ Կամավինգայինը՝ 50 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված