Մադրիդի «Ռեալը» որոշել է նոր գլխավոր մարզչի ընտրության ռազմավարությունը։ Ակումբի ղեկավարությունը ցանկանում է թիմի ղեկին տեսնել մեծ փորձ և միջազգային հեղինակություն ունեցող մասնագետի, հայտնում է El Mundo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» չի դիտարկում երիտասարդ մարզիչների թեկնածությունները և մտադիր չէ շարունակել փորձարկումները։ Առաջնահերթությունը տրվում է այնպիսի մարզչի, որը կկարողանա կառավարել աստղային հանդերձարանը և դիմակայել մեծ ճնշմանը։ Քննարկվող թեկնածուների թվում են Յուրգեն Կլոպը, Դիդյե Դեշամը, Լիոնել Սկալոնին, Ժոզե Մոուրինյոն և Մաուրիսիո Պոչետինոն, սակայն նրանց նշանակման հարցում հստակություն դեռ չկա։ Գլխավոր նպատակը շարունակում է մնալ Զինեդին Զիդանը, սակայն նրա վերադարձը քիչ հավանական է։
Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ 43-ամյա մասնագետը այս պաշտոնում փոխարինել է Խաբի Ալոնսոյին, որը գլխավորում էր իսպանական գրանդը նախորդ տարվանից։
Fanat, Realmadrid.am
Հայերեն