Հոդվածներ

Կոմպանի. «Ամբողջովին աջակցում եմ Վինիսիուսին»
09.04.2026
163 0

Մյունխենի Բավարիայի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին աջակցել է «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորին։ 

«Ես առաջին անգամ էի հանդիպում Վինիսիուսին։ Նա պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա։ Ես ամբողջովին աջակցում եմ նրան, և էական չէ, թե նա մրակից է, թե՝ ոչ։ Պետք են ֆուտբոլիստներ, ովքեր տարբերվում են մյուսներից։ Մենք ուրախանում ենք նման ֆուտբոլիստների հաջողություններով։

Նույնը տեղի է ունեցել Ֆրանկ Ռիբերիի հետ «Բավարիայում»։ Դու կարող ես ունենալ քո կարծիքը, բայց երբեք չպետք է հատես անթույլատրելիի սահմանը». նշել է Կոմպանին։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված