Լա լիգայի 12–րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կմրցի «Վալենսիայի» հետ (04.01.2025, 00:00):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը
«Վաղվա խաղը դժվար կլինի, բայց շատ կարևոր։ Ցանկացած պարագայում, մեր բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են և մոտիվացիայով լի։ Մենք գիտենք, որ «Վալենսիան» փոխել է մարզչին, այդ պատճառով էլ նրանք ավելի մոտիվացված կլինեն։
Նոյեմբերին մենք խնդիրներ ունեինք, սակայն հիմա ամեն ինչ լավ է։ Մենք պետք է շարունակենք հաղթել»։
2021/22 մրցաշրջանում տարվա առաջին խաղում մենք պարտվել ենք «Խետաֆեին», իսկ 2014/15–ում «Վալենսիայի՞ն», սա մոտիվացիա է մեզ համար»։
«Ձմեռային տրանսֆերային պատուհա՞ն, տեսնենք–տեսնենք։ Մենք կենտրոնացած ենք մեր խաղերի վրա, այդ պատճառով էլ հիմա հեշտ չէ խոսել տրանսֆերների մասին և առհասարակ, հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ»։
«Այսօր Ալաբան ամբողջական մարզում է անցկացրել ընդհանուր խմբում։ Նա կարող է հանդիպումների մասնակցել հունվարի 20–ից սկսած»։
«Վինսիուսը շատ լավ է իրեն զգում։ Նա լի է մոտիվացիայով, քանի որ վերջերս մրցանակներ է ստացել»։
«Բարսելոնայի» անկու՞մը, կարծում եմ քչերն էին սպասում դրան։ Ամեն դեպքում, մենք, «Բարսելոնան» և «Ատլետիկոն» հավասար շանսեր ունենք Լա լիգայի համար պայքարում»։