Հոդվածներ

Կասիլիաս. «Կարիերաս չավարտեցի այնպես, ինչպես ցանկանում էի»
06.10.2020
1996 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլիասը խոսել է կարիերան ավարտելու մասին։ 

«Որոշումը բարդ չէր կայացնելը, քանի որ դա ես չեմ արել։ Դա տեղի ունեցավ ըստ ստեղծված հանգամանքների, ուստի ինձ որևէ այլ տարբերակ չէր մնում։ 

Բացի այդ, ես երկար ժամանակ մտածում էի իմ ապագայի մասին, և հստակ պատկերացում չէի կազմում։ Իհարկե, ամեն հաջորդ օրը ինձ մոտեցնում էր կարիերայիս ավարտին, բայց այն տեղի չունեցավ այնպես, ինչպես ես էի ցանկանում։ Ինձ համար դա ցավալի էր։ 

Ամեն դեպքում ուրախ եմ, որ ամեն բան ավելի վատ ավարտ չունեցավ։ Ես պետք է շնորհակալ լինեմ, որ նման կարիերա եմ ունեցել, քանի որ այդ ընթացքում ունեցել եմ շատ հիշարժան պահեր». ասել է Կասիլիասը։

Los Merengues, Realmadrid.am