Հոդվածներ

Արբելոա. «Այսօրվա պարտությունը բացառապես իմ մեղքն է»
04.04.2026
297 0

Իսպանիայի առաջնության 31–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց «Մալյորկային»։

«Մադրիդի» գլխավոր մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը

«Այսօր մենք չարեցինք այն, ինչին պատրաստվել էինք ամբողջ շաբաթ: Մենք վատ էինք ստեղծում վտանգավոր պահեր մրցակցի դարպասի մոտ, մեզ պակասում էր կենտրոնացումը, էներգիան և գաղափարները դաշտում: Խաղացողները պետք է հասկանային, որ եթե այսօր չներդնեին իրենց 200%-ը, մենք հաղթանակ չէինք տանի:

Երբ դու հսկում ես մրցակցին, բայց արդյունքում նա միևնույն է գոլ է խփում... ահա թե ինչ է պատահում, երբ մրցակիցն օգտագործում է իր շանսերը: Առաջին խաղակեսում մենք մեզ շատ ավելի լավ դրսևորեցինք, քան երկրորդում: Ամեն դեպքում, այսօրվա պարտությունը բացառապես իմ մեղքն է»:

«Լա լիգայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարը մեզ համար դեռ չի ավարտվել, թեև, իհարկե, հիմա մեզ համար շատ ավելի դժվար կլինի հաղթել առաջնությունում, քան 2 ժամ առաջ: Առջևում դեռ շատ խաղեր կան: Ես արդեն ասել եմ ֆուտբոլիստներին, որ մեզ պետք է հաղթել մնացած բոլոր 8 հանդիպումներում՝ անկախ «Բարսելոնայի» արդյունքներից»:

«Արդյո՞ք այսօր «Ատլետիկոն», հաղթելով «Բարսելոնային», կարող է մեզ լավություն անել: Ինձ հետաքրքրում է միայն իմ թիմը և մեր նախապատրաստությունը «Բավարիայի» դեմ առաջիկա խաղին (07.04): Ցանկանում եմ, որ իմ սաներն իսկապես հավատան, որ մենք կարող ենք հաղթել «Բավարիային», և լիովին կենտրոնանան այդ հանդիպման վրա:

Արդյո՞ք «Մալյորկայից» կրած պարտությունը կազդի «Բավարիայի» դեմ մեր խաղի վրա: Ո՛չ, ո՛չ: Ես գիտեմ, թե ինչ նշանակություն են տալիս ֆուտբոլիստները գալիք խաղին: Վստահ եմ, որ «Բեռնաբեուի» երկրպագուները կաջակցեն մեզ, իսկ խաղացողները տրամադրված կլինեն հաղթանակի»:

«Բելինգեմի մարզավիճա՞կը: Մենք պետք է համբերություն դրսևորենք: Ջուդն անցկացրեց ընդամենը երկրորդ խաղը վնասվածքից ապաքինվելու երկարատև գործընթացից հետո»:


Ամենակարդացված