Հոդվածներ

Մբապե. «Մոուրինիոն ստիպում է զգալ, որ դու յուրահատուկ ես»
09.09.2026
25 0

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Ժոզե Մոուրինիոյի հետ աշխատանքի մասին։ 

«Մոուրինիոն ստիպում է քեզ զգալ ավելի կենդանի ու էներգիայով լեցուն։ Ստիպում է քեզ զգալ ավելի ակտիվ և արդյունավետ քո աշխատանքում ու դերում և ստիպում է զգալ, որ դու յուրահատուկ ես։

Ժոզեն մեծ ճնշում է գործադրում ֆուտբոլիստների վրա, իր բերում մի շարք դրական բաներ՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Նա նաև շատ է պահանջում։

Մարզումներն անցնում են շատ բարձր ինտենսիվությամբ և մարզչի հետ շատ շփումներով։ Մենք հասկանում ենք, թե ուր է նա ուզում գնալ, և թե ինչ է մեզանից պահանջում։

Իհարկե, երբ մարզիչը քեզ նման էներգիա և վստահություն է փոխանցում, դու չես ուզում նրան գլխիկոր թողնել և ուզում ես ներդնել քո ողջ ուժերը նրա համար». նշել է Մբապեն։

Los Merengues, Realmadrid.am


 


Ամենակարդացված