Հոդվածներ

Արդա Գյուլերը նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ
11.09.2026
24 0

Արդա Գյուլերը մոտ է «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելուն։ 

Կողմերը բանավոր համաձայնության են հասել՝ երկարաձգել պայմանագիրը մինչև 2032 թվականը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ 

2023 թվականին Գյուլերը «Ֆեներբախչեից» «Ռեալ» է տեղափոխվել 20 մլն եվրոյի դիմաց։ Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում նա մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2029 թվականը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված