Հոդվածներ

«Բեռնաբեուի» վերջնական տեսքը
02.04.2026
864 0

Այս օրերին «Բեռնաբեուի» ճակատային մասում փորձարկվում է լուսավորության նոր համակարգ: Միաժամանակ շարունակվում են աշխատանքները «Bernabéu Infinito» նախագծի շուրջ՝ Apple-ի հետ համագործակցությամբ:

«Սանտիագո Բեռնաբեուի» շինաշխատանքները թվում են ավարտված, բայց դա այդպես չէ: Մադրիդյան մարզադաշտի հիմնական մասը պատրաստ է, թեև ընթացքում ստիպված են եղել որոշակի փոփոխություններ անել: Անցյալ ամառ, օրինակ, վերակառուցվեցին հանդերձարանները՝ դրանք ավելի մեծացնելու և NFL-ի պահանջներին համապատասխանեցնելու համար: Արդյունքը հաջողված էր. «Բեռնաբեուն» հյուրընկալեց ամերիկյան ֆուտբոլի իր առաջին խաղը, և արդեն հայտարարվել է ևս մեկի մասին 2026 թվականին:

Ամենակարևոր մասերը պատրաստ են, բայց պակասում են դետալները, օրինակ՝ ճակատային լուսավորությունը: Մադրիդը ցանկանում է միանալ այն մարզադաշտերի շարքին, որոնք լուսային շոուներն օգտագործում են որպես այցեքարտ, ինչպես Մյունխենի «Ալյանց Արենան» կամ ԱՄՆ-ի «SoFi» և «Allegiant» մարզադաշտերը: Վերջին ամիսներին «Բեռնաբեուի» պողպատե թիթեղների վրա տեղադրվել են բազմագույն LED լույսեր, որոնք թույլ կտան տարբեր պատկերներ պրոյեկտել հենց մարզադաշտի մակերեսին:

«Անվերջանալի Բեռնաբեու» (Bernabéu Infinito)

Միևնույն ժամանակ, «Ռեալը» Apple-ի հետ ձեռք ձեռքի տված աշխատում է մեկ այլ ոգևորիչ նախագծի վրա՝ «Bernabéu Infinito»: Նպատակն է մարզադաշտում տեղի ունեցող խաղերը հասանելի դարձնել ամբողջ աշխարհին՝ վիրտուալ իրականության (VR) միջոցով: Հենց սա է պատճառը, որ ակումբը «դաշինք է կազմել» Սիլիկոնյան հովտի առաջատար տեխնոլոգիական հսկայի հետ:

Անցյալ մրցաշրջանի ընթացքում մարզադաշտում արդեն կատարվել են փորձարկումներ Apple-ի աշխատակիցների ներկայությամբ: Փորձարկումներ են արվել նաև մամուլի ասուլիսների սենյակում, որպեսզի երկրպագուները կարողանան ներկա գտնվել մարզչի ելույթներին այնպես, ասես իրենք էլ լրագրող են և գտնվում են հենց այդտեղ:


Ամենակարդացված