Իսպանիայի առաջնության 31–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց «Մալյորկային»։
«Արքայական ակումբի» միակ գոլը 88–րդ րոպեին խփեց Էդեր Միլիտաոն։
«Ռեալը» 69 միավորով երկրորդ հորիզոնականում է, 4 միավորով զիջում է մեկ խաղ պակաս անցկացրած «Բարսելոնային»։
Առաջնության հաջորդ խաղում Արբելոայի սաները տանն ուժերը կչափեն «Ժիրոնայի» հետ (10.04.2026, 23:00):
Հայերեն