«Ինտերի» դեմ խաղում Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը խաղում էր կիսապաշտպանի դիրքում և փոխարինվեց 79-րդ րոպեին։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր կարծիքն է հայտնել անգլիացու խաղի մասին։
«Տրենտը շատ լավ հանդիպում անցկացրեց և լավ էր հասկացել իր տակտիկական առաջադրանքները։ Թե՛ նա, թե՛ Վալվերդեն հիանալի գործեցին՝ չեզոքացնելով Ջոնսի ու Բարելայի արագացումները։
Տրենտը մի քանի անգամ գնդակ կորցրեց, բայց եկեք հաշվի առնենք այն, որ դաշտի կենտրոնում խաղալիս ողջ խաղադաշտն է քո աչքերի առջև, իսկ եզրում խաղալիս խաղադաշտի մի մասը առջևում է, իսկ մյուս մասը հետևում։
Նա «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի կազմում փորձ ունեցել է այդ դիրքում խաղալու, սակայն դա նրա համար դեռ անսովոր է՝ հատկապես ֆիզիկական տեսանկյունից։
Այդ դիրքի համար այլ ֆիզիկական տվյալներ են պետք։ Նրա որակները ավելի շատ համապատասխանում են եզրային պաշտպանին։
Երբ նա դուրս եկավ խաղադաշտից, ամբողջովին ուժասպառ էր։ Ես շնորհակալ եմ տրենտին նման նվիրվածության համար». նշել է Ժոզեն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն