Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ Ջուդ Բելինգեմն իր խաղը բարձրացրել է նոր մակարդակի։
«Ռեալի» կիսապաշտպանը Ազգերի լիգայի՝ Խորվաթիայի դեմ խաղում (7:0) դարձել է գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
«Այս պահին թվում է, որ նա իսկապես դուրս է եկել նոր մակարդակի, և այդպես էլ պետք է լինի։ Անցած շաբաթ ցուցադրած մակարդակը երբեք բավարար չէ. այդպիսին է ֆուտբոլի բնույթը։
Չի կարելի կանգնել նույն տեղում, դա նման է շարժասանդուղքի հակառակ ուղղությամբ քայլելուն։ Պետք է զարգանալ և ձգտել դեպի հաջորդ աստիճանը։ Դա միշտ անհրաժեշտություն է». – հայտարարել է Տուխելը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն