Հոդվածներ

«Ռեալի» խաղացանկը հոկտեմբեր ամսվա համար
04.10.2026
62 0

«Մադրիդի «Ռեալին» հոկտեմբերին սպասվում է հինգ հանդիպում։

Լա Լիգան վերադառնում է «Բերնաբեու» շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին։ 8-րդ տուրի շրջանակում թիմը կմրցի «Վիլյառեալի» հետ։ Չորս օր անց կվերսկսվի Չեմպիոնների լիգան. թիմը երկրորդ տուրում հյուրընկալվելիս կխաղա «Ռոմայի» հետ։

Հոկտեմբերի 18-ին, «Սևիլյան» կհյուրընկալվի «Բեռնաբեուում» լիգայի 9-րդ տուրի շրջանակում։ Իսկ հոկտեմբերի 21-ին, Չեմպիոնների լիգայի հերթական հանդիպումն է, իսկ մրցակիցը «Լայպցիգն» է։

«Էլ Կլասիկո»

Օրացույցի այս հագեցած փուլը կավարտվի «Կլասիկոյով», որը կկայանա հոկտեմբերի 25-ին։ Մոուրինյոյի թիմը կմեկնի Բարսելոնա՝ «Կամպ Նոու» մարզադաշտում մրցելու «Բլաուգրանայի» հետ։

Հոկտեմբեր ամսվա օրացույցը.

• «Ռեալ Մադրիդ» - «Վիլյառեալ» (Հոկտեմբերի 10)

• «Ռոմա» - «Ռեալ Մադրիդ» (Հոկտեմբերի 14)

• «Ռեալ Մադրիդ» - «Սևիլյա» (Հոկտեմբերի 18)

• «Ռեալ Մադրիդ» - «Լայպցիգ» (Հոկտեմբերի 21)

• «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» (Հոկտեմբերի 25)

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված