Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն»
08.10.2026
43 0

2026/27 մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյի» գլխավոր մրցավար է նշանակվել Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը։ Այս մասին հայտնում է Marca-ն:

Լա Լիգայի 10-րդ տուրի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում:

43-ամյա մրցավարի համար սա կլինի իր կարիերայի յոթերորդ «Կլասիկոն»։ Նախորդ վեց հանդիպումներից երեքն ավարտվել են կատալոնացիների հաղթանակով, երկու անգամ թիմերը խաղացել են ոչ-ոքի, ևս մեկ դեպքում հաղթել են մադրիդցիները:

Այս մրցաշրջանում «Ռեալում» արդեն դժգոհություն են հայտնել «Բետիսի» հետ խաղում Էրնանդես Էրնանդեսի կատարած աշխատանքից։ Մրցավարը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկել էր հարձակվող Կարլոս Էսպիի գոլը և թույլ չէր տվել «Սերուցքայիններին» վերախաղարկել 11 մետրանոցը:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված