Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ թիմը կարող է պայքարել բոլոր ճակատներում մեկ կենտրոնական հարձակվողով, որն այս պահին թիմի նորեկ Խոսելուն է:
«Մենք կարող ենք պայքարել բոլոր տիտղոսների համար մեկ մաքուր կենտրոնական հարձակվողով: Դա իրականություն է, քանի որ վերջին մրցաշրջաններում նույն բանն էինք անում:
Կարիմ Բենզեման նույնիսկ մաքուր հարձակվող չէ, սակայն շատ գոլեր էր խփում:
Հիմա հայտնվել է խաղացող, որը կարող է փոփոխություն մտցնել խաղային սխեմայում»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն տրանսֆերի է հանել Կիլիան Մբապեին, ու աշխարհի չեմպիոնը շուտով կարող է միանալ «Ռեալին»:
Fanat, Realmadrid.am