ABC-ի փոխանցմամբ, Մարկո Ասենսիոն չի պատրաստվում ձմռանը լքել «Արքայական» ակումբը։
Ֆուտբոլիստը ցանկանում է վերգտնել իրեն և հետ բերել տեղը «Ռեալի» մեկնարկային կազմում։
Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2023 թվականին, և անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է երկարաձգել այն։ Ամեն դեպքում նրա ապագան մեծ հաշվով պարզ կդառնա գալիք ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն միայն երկու անգամ է հայտնվել «Ռեալի» մեկնարկային կազմում։
Los Merengues, Realmadrid.am