«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան շարունակում է վերականգվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ստացած վնասվածքից։ ESPN-ի տեղեկություններով, բելգիացու վնասվածքն ավելի լուրջ է, քան ի սկզբանե կանխատեսվել էր։
Նշվում է, որ նրա մասնակցությունը «Բավարիայի» դեմ կայանալիք պատասխան հանդիպմանը քիչ հավանական է։
Կուրտուայի բացակայության պայմաններում դարպասը պաշտպանելու է Անդրեյ Լունինը, ով այս մրցաշրջանում արդեն 5 անգամ նման հնարավորություն ստացել է, սակայն այդ խաղերում բաց է թողել 10 գնդակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն