• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • TEAMtalk. «Արսենալը» բանակցություններ է վարում «Ռեալի» ֆուտբոլիստի հետ

Հոդվածներ

TEAMtalk. «Արսենալը» բանակցություններ է վարում «Ռեալի» ֆուտբոլիստի հետ
30.03.2026
446 0

TEAMtalk-ի տեղեկություններով, Լոնդոնի «Արսենալը» բանակցություններ է վարում «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասի հետ։ Անգլիական ակումբը մտադիր է ամռանը ուժեղացնել կազմը, իսկ Դիասը նրանց պլաններում կա։

Ըստ աղբյուրի, «Արքայական» ակումբը անգլիական թիմերից մի քանի առաջարկներ է ստացել ու պատրաստ է դիտարկել Դիասի տրանսֆերային իրավունքների վաճառքը, եթե ստանա լավ առաջարկ։  

Բրահիմ շուրջ ծավալվող իրավիճակին ուշադիր հետևում են նաև «Տոտնեհեմի» ու «Նյուքասլ Յունայթեդի» ներկայացուցիչները։

Los Merengues, Realmadrid.am