Marca-ի փոխանցմամբ, Ֆերլան Մենդին արգելափակել է բոլոր ակումբների հետաքրքրվածությունը իր նկատմամբ։
Մենդին մտնում է այն ֆուտբոլիստների թվում, որոնց Պերեսը պատրաստ է բաց թողնել շահավետ առաջարկի դեպքում, սակայն անձամբ ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ «Ռեալից»։
Նշվում է նաև, որ 26-ամյա ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Ռեալի» հետ աշխատավարձի բարձրացման շուրջ։
Նախորդ մրցաշրջանի վերջում Մենդին վնասվածք ստացավ, որի արդյունքում բաց թողեց նաև ԵՎՐՈ 2020-ը, և այժմ ֆրանսիացին գտնվում է վարականգնման փուլում։
Արդյունքում Մենդին կորցրեց մկանային բավական մեծ զանգված, որը նկատելի է նաև մարզումների ժամանակ կատարված լուսանկարներում։
Մյուս կողմից կան մի շարք ակումբներ, որոնք ցանկանում են իրենց կազմում տեսնել Մենդիին և պատրաստ են բավարարել նրա տրանսֆերի համար «Ռեալի» պահանջները։
Los Merengues, Realmadrid.am