«Չելսիի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Ես պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ, և Աստծո կամոք ցանկանում եմ դառնալ ակումբի լեգենդը։ Կենտրոնացած եմ իմ թիմի ու լավ ելույթների վրա». նշել է Կայսեդոն։
Էկվադորցին ԱՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման, աչքի ընկել 3 գոլով ու 1 գոլային փոխանցմամբ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն