Էդեր Միլիտաոն կարող է շատ շուտով վերադառնալ «Ռեալի» մեկնարկային կազմ։
Cope-ի փոխանցմամբ, Կարլո Անչելոտին մտադիր է «Մալկորկայի» դեմ խաղում մեկնարկային կազմում տեղ հատկացնել բրազիլացուն։
Բացի դա, ըստ As-ի, Անչելոտին դիտարկում է նրան նաև «Սիթիի» դեմ պատասխան խաղում խաղադաշտ դուրս բերել, սակայն դա կախված է լինելու այսօր կայանալիք «Մալյորկայի» դեմ խաղում պաշտպանի ելույթից։
Հիշեցնենք, որ Միլիտաոն 8 ամիս խաղադաշտ դուրս չէր եկել ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով։
Los Merengues, Realmadrid.am