Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ ՊՍԺ-ի հետ խաղից հետո
16.02.2022
3019 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ ՊՍԺ - «Ռեալ» հանդիպումից հետո Կառլո Անչելոտին ներկայացել է «Պարկ դե Պրենսի» մամուլի սրահ ու պատասխանել լրագրողների հարցերին:

Խաղի մասին.

«Պաշտպանության հետ մեզ մոտ ամեն ինչ կարգին էր. այդքան էլ ագրեսիվ չէինք հարձակման գծում, գնդակով խաղը քիչ էր: Դժվարությամբ էինք դուրս գալիս ՊՍԺ-ի ճնշումից, գնդակը չէինք կարողանում հասցնել Բենզեմային, Վինիսիուսին ու Ասենսիոյին»:

«Տնային հանդիպում ունենք. լավ եմ տրամադրված. ՊՍԺ-ն փոքրիկ առավելություն ունի, սակայն, կարծում եմ՝ «Բերնաբեուում» կարող ենք շտկել իրավիճակը: Խաղալու ենք 50000 երկրպագուների ուղեկցությամբ, և դա նույնպես մեծ առավելություն է»:

Բենզեման.

«Բենզեմայի խնդիրը ֆիզիկակապբն պատրաստվածության մեջ չէր; Նրան փոխարինեցի ընդամենը 5 րոպե առաջ: Դժվար էր խաղ կառուցել առջևում այդպիսի ճնշման պարագայում: ՊՍԺ-ն լավ խաղաց առաջին խաղում, մենք էլ պետք է հաջող հանդես գանք պատասխան հանդիպմանը»:

Օրսատոն ու Մբապեն.

«Խոսացի մրցավարի հետ՝ ասելով, որ մեզ տրված 2 դեղին քարտն այդքան էլ ակնհայտ չէր, քանի որ Մենդին դիպել էր գնդակին: 

Մբապեին կանգնեցնելն անհնար է. Միլիտաոն շատ լավ խաղաց, սակայն Կիլիանն այն խաղացողն է, ով նույնիսկ վերջին պահին կարող է ոչ ստանդարդ գործողությամբ վճռել խաղի ելքը»:

Կազեմիրոն և Մենդին բաց են թողնելու պատասխան հանդիպումը.

«Կարծում եմ՝ նրանց փոխարինելը դժվար չի լինի: Ունենք խաղացողներ, ովքեր կարող են լավ հանդես գալ պատասխան խաղում»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված