«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է հետաքրքրված Վինիսիուս Ջունիորի նոր պայմանագրով։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, ակումբի նախագահը վերջին մի քանի ամսիների ընթացքում անձամբ է պնդել, որ բրազիլացու հետ նոր պայմանագիր կնքեն, սակայն վերջնական որոշումը կախված է ֆուտբոլիստից։
Վինիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է 43 հանդիպման, դարձել 17 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն