Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
Հեթ–տրիկի հեղինակ դարձավ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։
«Ռեալ Մադրիդը» գոլ է խփել Չեմպիոնների լիգայի սեփական հարկի տակ անցկացրած 42-րդ խաղում անընդմեջ (այս սերիան սկսվել է դեռևս 2018 թվականին)։ Եվրոպական մրցաշարերի պատմության մեջ այս ցուցանիշով ռեկորդը նույնպես պատկանում է «սերուցքայիններին»՝ 44 խաղ (2011 - 2018 թթ․)։
«Ռեալ Մադրիդը» պատմության մեջ չորրորդ անգամ և 2014 թվականի ապրիլից («Բավարիայի» դեմ խաղից) ի վեր առաջին անգամ ՉԼ փլեյ-օֆֆի հանդիպման առաջին խաղակեսում խփեց 3 գոլ։
ՉԼ պատմության մեջ «Մադրիդի» օգտին նշանակվել է 65 տասնմեկ մետրանոց հարված․ սա ամենաբարձր ցուցանիշն է՝ «Բավարիայի» հետ մեկտեղ։
«Ռեալ Մադրիդը» դուրս է եկել ՉԼ փլեյ-օֆֆի հաջորդ փուլ հնարավոր 35 դեպքերից 35-ում՝ դիմակայության առաջին խաղում 3 և ավելի գոլի տարբերությամբ հաղթելուց հետո։
Վալվերդեն ՉԼ պատմության հինգերորդ խաղացողն է, ով հեթ-տրիկ է ձևակերպել փլեյ-օֆֆի հանդիպման առաջին խաղակեսում։ Նախկինում այս նվաճմանը հասել էին Մեսսին, Լևանդովսկին, Հոլանդը և Գորդոնը։
Վալվերդեն «Մադրիդի» պատմության մեջ երկրորդ կիսապաշտպանն է, ով հեթ-տրիկ է ձևակերպել ՉԼ/Եվրոպական չեմպիոնների գավաթում։ Առաջինը Պիրրին էր (1968 թվականի սեպտեմբերին)։
Վալվերդեն «Սիթիի» դեմ խաղի առաջին խաղակեսում խփեց 3 գոլ՝ նույնքան, որքան ՉԼ նախորդ 75 խաղերում միասին վերցրած։
Պիտարչը «Մադրիդի» պատմության ամենաերիտասարդ իսպանացին է (18 տարեկան և 220 օրական), ով դուրս է եկել մեկնարկային կազմում ՉԼ փլեյ-օֆֆի խաղում։ Նախկինում ռեկորդը պատկանում էր Ռաուլին (18 տարեկան և 253 օրական)։
Կուրտուան կատարեց իր երրորդ գոլային փոխանցումը ՉԼ-ում՝ լավագույն ցուցանիշը մրցաշարի պատմության դարպասապահների շրջանում։ Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնում են Կանը և Հ. Ֆ. Մոլինան (2-ական գոլային փոխանցում)։
Կուրտուան առաջին դարպասապահն է, ով ՉԼ մեկ խաղարկության ընթացքում ձևակերպել է 2 գոլային փոխանցում։
Հայերեն