Հոդվածներ

«Ռեալը» հերթական մարզումն է անցկացրել
30.01.2022
1728 0

Շաբաթ օրը «Վալդեբեբասում» «Ռեալը» մարզում է անցկացրել՝ շեշտը դնելով ֆիզիկական և գնդակով աշխատանքի վրա:

Մարզման երկրորդ մասում կատարվել են առանց գնդակի շարժման, գնդակին տիրելու և պրեսինգին ուղղված վարժություններ:

Կարիմ Բենզեման աշխատել է մարզասրահում: Լուկա Մոդրիչը, Մարկո Ասենսիոն, Դանի Կարվախալն ու Մարիանոն աշխատել են անհատական ծրագրով՝ ինչպես խոտածածկին, այնպես էլ մարզասրահում:

Թիմը մարզումներին կվերադառնա հունվարի 31-ին:

Fanat, Realmadrid.am