Հոդվածներ

Գվարդիոլա. «Ման Սիթին» պետք է իդեալական հանդիպում անցկացնի»
16.03.2026
65 0

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր մտքերով «Ռեալի» դեմ կայանալիք խաղից առաջ։ 

«Այո՛, մենք պետք է իդեալական հանդիպում անցկացնենք, բայց միևնույն ժամանակ, մենք չենք պատրաստվում զարմացնել «Ռեալին»։ Երբեմն, երբ խաղում ես երկու կեղծ 9 համարներով, խփում ես 4 կամ 5 գոլ։ Ամեն դեպքում, մենք խաղին մոտենալու ենք գոլեր խփելու տրամադրվածությամբ։

Շատ ասպեկտներով պետք է իդեալական լինենք։ Մենք պետք է ձգտենք ու միշտ գոլային պահեր ստեղծենք։ Պետք է արդյունավետ լինենք գրոհի եզրափակիչ մասում և լավ պաշտպանվենք։

Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել, եթե վերցնենք «Տոտենհեմի» կամ հենց «Ռեալի» դեմ խաղերը։ Այդ իսկ պատճառով, մենք ունակ ենք պահեր ստեղծել։ Առաջին 20 րոպեներին 3 գոլ խփելը հրաշալի կլիներ, բայց իրականության մեջ ամեն բան այդքան հեշտ չէ։ Առաջին խաղի արդյունքը լավագույններից չէր։

Մենք պետք է ռիսկի դիմենք, բայց եթե նույնիսկ մեզ մոտ չստացվի, մենք պետք է շարունակենք ջանք գործադրել». նշել է իսպանացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված